Թուրքիայում՝ երկաշարժից 70 ժամ անց, փլատակների տակից փրկվել է 9 ամսական հղի կին
Թուրքիայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո։ Տեղի ԶԼՄ-ները հայտնում են, որ երկրաշարժից 70 ժամ անց Քահրամանամարաշում փլատակների տակից փրկվել է հղիության 9-րդ ամսում գտնվող կին։ Նշվում է, որ նա 35 տարեկան է, նրա վիճակը բժիշկները գնահատել են բավարար։
