Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 8574-ի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 8500 մարդ, վիրավորվել՝ գրեթե 50000-ը։ Նրա խոսքերն է մեջբերում Anadolu-ն։ «Այս պահի դրությամբ զոհերի թիվը 8574 է, վիրավորներինը՝ 49133»,- հայտնել է նա։ Նա նաև հավելել է, որ երկրաշարժի հետևանքով փլուզվել է 6444 շինություն։

Կարդալ ավելին

Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով մահացել է հայ երաժիշտի եղբայրը

Մարաշում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով զոհված հայերի թիվը աճում է։ Երաժիշտ Ուդի Երվանդը գրել է, որ երկրաշարժի հետեւանքով զոհվել է  տիգրանակերտցի (Դիարբեքիր )հայ երաժիշտ Ստեփան Եփրեմյանի եղբայր Սամվելը։ Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ,…

Կարդալ ավելին

Հայաստանից Թուրքիա մեկնած փրկարարներն արդեն աղետի գոտում աշխատում են. Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը գրել է Թուրքիա մեկնած հայ փրկարարների աշխատանքի տեղակայման մասին։ Կարո Փայլանը սոցցանցի իր էջում գրել է. «Հայաստանից եկած փրկարարների խումբն Ադըյամանում է աշխատում։ Ովքեր ունեն հասցեներ, որտեղ փլատակներից ձայներ են լսվում, խնդրում եմ տեղեկացրեք»։ Հիշեցնենք՝ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը նախօրեին հայտնել էր,  որ Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա…

Կարդալ ավելին

5,3 մագնիտուդով նոր երկրաշարժ Թուրքիայում

Թուրքիայի կենտրոնական հատվածում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով ժամը 11:11-ին Ադըյաման քաղաքից 58 կմ դեպի հյուսիս-արեւմուտք, որի բնակչությունը կազմում է 223 հազար մարդ։ Օջախը գտնվել է մեկ կիլոմետր խորության վրա։

Կարդալ ավելին