Լավ է, որ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը տվել է իր համաձայնությունը նախընտրական քարոզարշավին մասնակցելու

ՌԴ Անվտանգության փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ողջունել է Վլադիմիր Պուտինի որոշումը՝ առաջադրվել 2024 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրություններին։ «Լավ է, որ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը տվել է իր համաձայնությունը նախընտրական քարոզարշավին մասնակցելու և Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում առաջադրվելու համար»,- ուսանողների և աշակերտների հետ հանդիպման ժամանակ ասել է Մեդվեդևը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար կարևոր է, որ հենց այս…

Կարդալ ավելին

Ղազախստանի նախագահն ընդունել է Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստան այցի հրավերը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Քննարկվել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Ընդգծվել է երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու փոխադարձ հետաքրքրությունը, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության ներուժն իրացնելու անհրաժեշտությունը: Վարչապետ Փաշինյանը Ղազախստանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստանի Հանրապետություն: Ղազախստանի նախագահն ընդունել է հրավերը:

Կարդալ ավելին

Մենք ցանկանում ենք ստեղծել նոր մոդել՝ իսկապես ժողովրդավարական մոդել. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է աշխարհի՝ իսկապես ժողովրդավարական մոդել ստեղծել։ «Մենք ցանկանում ենք ստեղծել նոր մոդել՝ իսկապես ժողովրդավարական մոդել,  այնպիսի մոդել, որտեղ տնտեսական գործունեության բոլոր մասնակիցների միջև իրական, արդար մրցակցություն կտիրի»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով «Ռուսաստանն է կանչում» համաժողովի ժամանակ։

Կարդալ ավելին

Իրանի նախագահը մեկնել է Մոսկվա

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա, հայտնում է IRNA-ն։   «Երկրի նախագահը քաղաքական գործիչների և տնտեսագետների բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ մեկնել է Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական հրավերով»,- ասված է հաղորդագրությունում։

Կարդալ ավելին