Ադրբեջանը Հադրութի Սբ. Հարություն եկեղեցին հայտարարել է որպես աղվանական վերականգնելու մասին

Ադրբեջանը հայտարարել է Հադրութի Սբ. Հարություն եկեղեցին որպես աղվանական վերականգնելու մասին։ Տեղեկությունը փոխանցում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը։   «Ըստ Հադրութ քաղաքի նորամշակ գլխավոր հատակագծի, առաջիկայում, հնագիտական պեղումներ իրականացնելուց հետո, այն կվերականգնվի։ Նախատեսվում է նաև եկեղեցում ստեղծել «աղվանական» մշակույթը ներկայացնող թանգարան», – նշվում է տեղեկատվության մեջ։

Կարդալ ավելին

ԵՄ փաստահավաք առաքելությունը ՀՀ-ում ուսումնասիրել է ԵՄ-Հայաստան հարաբերությունները խորացնելու հնարավորությունները

  ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարի պաշտոնակատար Մարեկ Կուբերսկին մասնակցել է ԵՄ փաստահավաք առաքելության Հայաստան կատարած այցին և ներկայացրել Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA)։ ԵՄ փաստահավաք առաքելությունն այցելել է Հայաստան՝ ուսումնասիրելու ԵՄ-Հայաստան հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու հնարավորությունները։   Այս մասին տեղեկանում ենք ԵՄ դիտորդական առաքելության թվիթերյան միկրոբլոգից։

Կարդալ ավելին

Արարատ Միրզոյանը չի մասնակցի նոյեմբերի 22-ին Մինսկում նախատեսվող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

Բելառուսական կողմի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի հետ: Հայտնումեն ՀՀ ԱԳՆ-ից: Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-բելառուսական երկկողմ օրակարգի շուրջ: Անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ գործունությանն առնչվող հարցերի: Արարատ Միրզոյանը նշել է, որ չի կարողանա մասնակցել նոյեմբերի 22-ին Մինսկում նախատեսվող ՀԱՊԿ արտաքին գործերի…

Կարդալ ավելին

Լավրովը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն եւ ԱՊՀ-ն դարձել են ապադոլարայնացման լոկոմոտիվ

Եվրասիական տնտեսական միությունը եւ Անկախ Պետությունների Համագործակցությունը դարձել են համաշխարհային տնտեսության ապադոլարայնացման գործընթացների լոկոմոտիվը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեսպանների կլոր սեղանի ընթացքում, որը նվիրված էր ուկրաինական կարգավորման թեմային, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։   «Պարզ է, որ ապադոլարայնացման գործընթացի լոկոմոտիվների շարքում մենք տեսնում ենք այնպիսի միավորումներ, ինչպիսին են Եվրասիական տնտեսական միությունը…

Կարդալ ավելին