Իրանը չեղարկել է Հայաստան և Ադրբեջան բոլոր չվերթերը

Իրանից Հայաստան և Ադրբեջան իրականացվող բոլոր չվերթերը չեղարկվել են։ Այս մասին IRNA-ին հայտնել է Իրանի քաղավիացիայի կազմակերպության ղեկավարը: Չվերթերը դադարեցվել են՝ ուղևորների անվտանգության նկատառումներից ելնելով: «Այս տարածաշրջանի հատուկ պայմաններից ելնելով և ավիացիոն կազմակերպության NOTAM-ի համաձայն՝ այսօրվանից (սեպտեմբերի 20-ից) մինչև հաջորդ ծանուցումը կչեղարկվեն բոլոր չվերթները դեպի Հայաստան և Ադրբեջան»,- նշել է պաշտոնյան։

Կարդալ ավելին

Փաշինյանն ու Մակրոնն ընդգծել են ԼՂ-ում դեէսկալացիայի համար միջազգային մեխանիզմերի կիրառման անհրաժեշտությունը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: «Քննարկվել է Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Երկուստեք ընդգծվել է ուժի կիրառման անթույլատրելիությունը եւ դեէսկալացիայի համար միջազգային մեխանիզմերի կիրառման անհրաժեշտությունը: Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ֆրանսիան ՄԱԿ-ի…

Կարդալ ավելին

Ռուս խաղաղապահները պաշտպանում են ԼՂ խաղաղ բնակչութանը․ Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ սերտ շփման մեջ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի հետ։ Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Պուտինը խոսել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ հանդիպման ընթացքում։ «Մենք սերտ կապի մեջ ենք հակամարտության բոլոր կողմերի՝ թե՛ Երևանի, թե՛ Ստեփանակերտի և թե՛ Բաքվի իշխանությունների հետ։ Հուսով…

Կարդալ ավելին

Մարտերը շարունակվում են. Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները. ՊԲ

Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են:   Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:   Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ:

Կարդալ ավելին