Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 14-ին` ժամը 13։45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Կարդալ ավելին

ԱԳՆ-ն ստացել է Ադրբեջանի պատասխանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ ՀՀ-ի առաջարկներին. Միրզոյան

«Երևանը ստացել է Բաքվի պատասխանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ հայկական առաջարկներին»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանում հատնեց Արարատ Միրզոյանը։   «Գիտեք, որ հայկական կողմը ադրբեջանական կողմին է ներկայացրել խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի նախագծի հինգերորդ առաջարկը, մեր հերթն էր, և մենք դա արեցինք, և հենց երեկ»,-տեղեկացրեց Միրզոյանը:   Նրա խոսքով՝ քննարկումները շարունակվում են, բայց…

Կարդալ ավելին

Բաքվում պետք է ՌԴ-ի տարածքային ամբողջականությանը վերաբերվեն այնպիսի հարգանքով, որին հավակնում են՝ արդեն մեր կողմից. Զախարովա

«Մենք ելնում ենք նրանից, որ Բաքվում պետք է ՌԴ-ի տարածքային ամբողջականությանը վերաբերվեն այնպիսի հարգանքով,  որին մեր գործընկերները հավակնում են՝ արդեն մեր կողմից, երբ խոսքը գնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին»,-ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ-ի սեպտեմբերի 9-ի հայտարարությանը՝ թե ֆիկտիվ ընտրություններ են տեղի ունեցել Ուկրաինայի առանձին տարածքներում: Նա հայտարարեց, որ նման…

Կարդալ ավելին

Ադրբեջանը կդիմի ՈՒԵՖԱ՝ Հայաստան-Խորվաթիա խաղին Արցախի դրոշը բարձրացնելու կապակցությամբ

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան կդիմի ՈՒԵՖԱ՝ Եվրո-24 ընտրական փուլում Հայստան-Խորվաթիա խաղի ժամանակ «հայերի սադրանքի» կապակցությամբ, ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության պետ Էլնուր Մամեդլին։ Երևանում կայացած խաղի ընթացքում Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի վրա դրոնով բարձրացվել էր Արցախի դրոշը։ Խաղը շատ կարճ ընդհատվել էր։

Կարդալ ավելին