Leopard և Abrams տանկերը ճանապարհին են. Ռուս ուկրիաինական պատերազմի վերջին իրադարձությունները /լուսանկար/

Leopard և Abrams տանկերը ճանապարհին են. Ռուս ուկրիաինական պատերազմի վերջին իրադարձությունները /լուսանկար/

BAC TV-ին առանձնացրել է Ռուս-ուկրաինական հակամարտության վերջին  24 ժամում տեղի ունեցած իրադարձությունները:

Ռուս-ուկրաինական պատերազմի երրորդ փուլը կգերազանցի բոլոր այն պատերազմները, որոնք մարդկությունը տեսել է 1980-ականներից հետո:

«Պատերազմի երրորդ փուլը, որը շուտով կսկսվի, կլինի լայնամաշտաբ, կօգտագործվեն բոլոր տեսակի սպառազինություննեը՝ հրետանի, կործանիչներ, հետևակ: Մարդկությունը նման բան չի տեսել 1980-ականններից հետո: Գործողությունները կծավալվեն Ուկրաինայի արևելքում»- ասված է ռուսական թերթերից մեկում:

Ավելի վաղ հայտարարել  է, որ փետրվար-մարտ ամիսներին Ռուսաստանը պատրաստվում է 3 ճակատով խոշոր հարձակման անցնել:

Ռուսաստանում պատերազմական այս օրերին ռուս զինծառայողների հետ իրականացվում են հատուկ դասընթացներ, թե ինչպես խոցել Ուկրաինային տրամադրվելիք արևմտյան արտադրության  Leopard  և Abrams տանկերը:

Միջազգային մամուլի տարածած տեղեկություների համաձայն Abrams տանկերը Ուկրաինային է մատակարարելու ԱՄՆ-ն: Արևմուտքը, Կիևին տանկեր տրամադրելով պատրաստում է Ուկրաինայի խոշոր հակահարձակման առաջիկա ամիսներին:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր վերջին մամուլում տարածված հայտատության մեջ կոչով դիմել է գերտերություններին՝ տանկերի հարցում արևմտյան աջակցություն ստանալուց հետո այժմ նրանցից պահանջում է հեռահար խոցման միջոցներ: Տանկերի տրամադրումից հետո արևմուտքը Ուկրաինային կարող է տրամադրել նաև  F-16 կործանիչներ:

Վերջերս մամուլում ակտիվ տարածում էր գտնում այն, որ Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը Ուկրաինային պատրաստ է տրամադրել  ինքնաթիռներ և  մատակարարել Կիևին:

Ինչին ի պատասխան Մակրոնը հայտարարել է՝

«Ըստ սահմանման, ոչինչ բացառված չէ, բայց երեք չափանիշների բավարարման դեպքում: Առաջինը ուկրաինական բանակի համար նման մատակարարումների օգտակարությունն է, մասնավորապես ՝ անձնակազմի վերապատրաստման տևողության առումով։ Երկրորդ չափանիշն այն է, որ մատակարարումները չեն հանգեցնում էսկալացիայի։ Այն, ինչ մենք մատակարարում ենք, չպետք է ազդի Ռուսաստանի տարածքի վրա, այլ պետք է պաշտպանի Ուկրաինան։ Երրորդ չափանիշն այն է, որ այդ մատակարարումները չթուլացնեն մեր պաշտպանունակությունը», – նշել Է Մակրոնը։

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ուկրաինային զենքի մատակարարումները Փարիզին հակամարտության կողմ չեն դարձնում։

Այս ամենին զուգահեռ ֆրանսիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Օմելչենկոն ֆրանսիական BFM TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Արևմուտքի բազմաթիվ երկրներ համաձայնվել են Կիևին փոխանցել ավելի քան 300 ծանր տանկ։

«Այսօր բազմաթիվ երկրներ պաշտոնապես հաստատել են իրենց համաձայնությունն Ուկրաինային մատակարարել 321 ծանր տանկ։ Ինչ վերաբերում է մատակարարման ժամկետներին, յուրաքանչյուր կոնկրետ դեպքի մասով դրանք տարբեր են։ Որոշ երկրներ պետք է իրականացնեն տեխնիկական սպասարկում, մյուսները լուծում են փոխադրման հարցերը, երրորդներն էլ ասում են, թե երբ կստանան այլ մոդելներ»,- ասել է ուկրաինացի դեսպանը։ Նա նշել է, որ Ուկրաինային այդ օգնությունն անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ Sky News-ին տված հարցազրույցում ասել էր, որ եթե Abrams տանկերը, որոնք խոստացել էր ԱՄՆ-ն, հասնեն օգոստոսին, ապա դա «չափազանց ուշ կլինի»։ Նա նշել էր, որ չգիտի կոնկրետ ժամկետներ, թե երբ ԱՄՆ-ից ու Եվրոպայի երկրներից կմատակարարվեն տանկերը։

Վերջին օրերին Ուկրաինայի արևմտյան մի շարք դաշնակիցներ հայտարարել են, որ նախատեսում են Կիևին մատակարարել մարտական տանկեր։ Այդպիսի պլանների մասին հայտարարել են Գերմանիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Իսպանիան, Պորտուգալիան ու Լեհաստանը։

 

Leave a Reply

Your email address will not be published.