Երևանում ՝ հեռուստաաշտարակի մոտ հրդեհ է

Այսօր ՝ փետրվարի 2-ին ժամը ՝ 12։00-ի սահմաններում , համացանցում տարածվել է տեսանյութ , որում երևում է , որ  հեռուստաաշտարակի մոտակայքում հրդեհ է բռնկվել ։ Դեպքի մասին մանրամասներ դեռևս հայտնի չեն ։

Կարդալ ավելին

Շուռնուխ և Որոտան բնակավայրերի իրենց տները կորցրած քաղաքացիները կշարունակեն օգնություն ստանալ մինչև օգոստոսի 1-ը

Այսօր՝ ՀՀ կառավարության նիստում ընդունվել է որոշում ըստ որի՝  Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ փաստացի բնակված, իրենց տները կորցրած քաղաքացիներին ՀՀ կառավարությունը կշարունակի օգնություն տրամադրել մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը։ Սյունիքի մարզպետարանի տվյալներով շահառուների ցուցակում ընդգրկված է 38 անձ, որից մեկը շահառու ընտանիքում 2022թ–ի հոկտեմբերին ծնված երեխա…

Կարդալ ավելին

Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիր կստեղծվի․ Քերոբյան

Կառավարության նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ ներդրումային ծրագրի տարածքը 4400 հա է և ընդգրկելու է Արագածոտնի մարզի Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերը։ «Ստեղծվելու է նոր գյուղ` 300 մինի ֆերմաներով, դրանց կից հյուրատներով։ Այնտեղ կկառուցվի նաև 3 մլն խմ տարողությամբ ջրամբար, որպեսզի գյուղատնտեսական համալիրն ունենա ջրի հասանելիություն»,– ասաց Քերոբյանը։ Լեռնադահուկային համալիրն ունենալու…

Կարդալ ավելին

Բաքու–Ստեփանակերտ բանակցությունները դատապարտված են ձախողման. Արծվիկ Մինասյան

ԱԺ-ում լրագրողների հարցերին պատասխանելիս «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը իր խոսքում նշեց՝․«Ակնհայտ է, որ օրվա քաղաքական իշխանությունը «միջազգային մեխանիզմները» կիրառում է, որպեսզի խուսափի արցախյան հարցով Հայաստանի պատասխանատվությունից, ինչը անընդունելի և մերժելի վարքագիծ է»,– ԱԺ-ում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Նրա խոսքով` իշխանության վարքագծում բացակայում է Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, ինչը հակասում է հենց…

Կարդալ ավելին