Սա պատմական այց է. Տոյվո Կլաարը՝ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա այցի մասին

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր թվիթերյան էջում պատմական է անվանել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա: «Կարիքավոր հարևանին աջակցելու՝ Հայաստանի որոշումից հետո սա պատմական այց է: Հուսով ենք, որ սա Թուրքիա-Հայաստան հարաբերություններում սպասվող զարգացումների նախանշան է»,- գրել է Կլաարը։

Կարդալ ավելին

Նոր Զելանդիայում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Չորեքշաբթի՝ փետրվարի 15-ին Նոր Զելանդիայում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Geonet ծառայությունը: Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Պարապարաումու քաղաքից 50 կմ հյուսիս-արևմուտք, օջախը՝ 57 կիլոմետր խորության վրա է։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով ավերածությունների, տուժածների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։ Հիշեցնենք, որ օրերս Նոր Զելանդիայում արտակարգ դրություն էր հայտարարվել «Գաբրիել»…

Կարդալ ավելին

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Անկարա

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը քիչ առաջ վայրէջք կատարեց Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, Անկարայից փոխանցում է «Արմենպրես»-ի թղթակիցը: ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը նպատակ ունի ցույց տալ Հայաստանի աջակցությունը փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից մեծամասշտաբ…

Կարդալ ավելին

Հայաստանը մարդասիրական օգնության 2-րդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ. այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը: «Երեկ ուշ երեկոյան մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակով բեռնված բեռնատարները հատել են հայ-թուրքական սահմանը՝ Մարգարա կամրջով»,– գրել է նա։ Հիշեցնենք, որ փետրվարի վեցին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո սա Հայաստանի կողմից այդ երկիր մարդասիրական օգնություն ուղարկելու երկրրդ…

Կարդալ ավելին