ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր թվիթերյան էջում պատմական է անվանել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա:
«Կարիքավոր հարևանին աջակցելու՝ Հայաստանի որոշումից հետո սա պատմական այց է: Հուսով ենք, որ սա Թուրքիա-Հայաստան հարաբերություններում սպասվող զարգացումների նախանշան է»,- գրել է Կլաարը։