
Քրեական վարույթ է նախաձեռնվել աղբահանության աշխատակիցներին դանակահարելու դեպքի առթիվ. ՔԿ
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի երկու տղամարդ աշխատակիցների դանակահարման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Ավան Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով ( զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը…