Մայիսի 7-ին հանրապետության մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ տեղումները կլինեն ինտենսիվ, հնարավոր է ամպրոպ։ Օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ արեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, առաջիկա գիշեր տեղումները կինտենսիվանան։ Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ հասնելով 17-20 մ/վրկ-ի։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +15+17։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +9+13,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +8+11,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +11+14,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +8+10,
Լոռիում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +9+11,
Տավուշում գիշերը +7+11, ցերեկը՝ +11+14,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +8+10,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +10+15,
Արարատում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +16+18,
Արմավիրում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +16+18,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +8+10,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +15+17,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +17+20,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +11+15։