Հայաստանը խնդրում է Ադրբեջանի դեմ միջանկյալ մի քանի միջոց կիրառել․ Եղիշե Կիրակոսյան

Հայաստանը խնդրում է Ադրբեջանի դեմ միջանկյալ մի քանի միջոց կիրառել․ Եղիշե Կիրակոսյան

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը խնդրել է պարտավորեցնել Ադրբեջանին՝ դադարեցնել այնպիսի «բողոքներ» կազմակերպելն ու դրանք օժանդակելը, որոնք խաթարում են Լաչինի միջանցքով տեղաշարժը։ Այս մասին դատական լսումների ժամանակ ասել է միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նա նաեւ խնդրել է Ադրբեջանին պարտավորեցնել, որ երաշխավորի Լաչինի միջանցքով անխափան ու ազատ տեղաշարժն անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների համար։ Բացի այդ՝ անմիջապես ու լիովին վերականգնի բնական գազի և այլ հանրային ծառայությունների մատակարարումը, ձեռնպահ մնա դրանք խաթարելուց։

Leave a Reply

Your email address will not be published.