Որքա՞ն կարժենա առողջապահական ապահովագրությունը․ նոր մանրամասները (Տեսանյութ)

Որքա՞ն կարժենա առողջապահական ապահովագրությունը․ նոր մանրամասները (Տեսանյութ)

ՀՀ-ում առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման հայեցակարգը գործադիրի այսօրվա նիստում հավանության արժանացավ։ Համակարգը կներդրվի փուլային․ նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն այս տարվանից, իսկ համակարգի ներդրումը կավարտվի 2027 թվականին։

«2024-ին պետպատվերի ծառայությունների շրջանակում մեր բոլոր շահառուների խմբերը կհավասարեցվեն, այսինքն՝ նրանց տրամադրվող ծառայությունները կլինեն նույնական։ Զուգահեռ կսկենք կամավոր ապահովագրության հիմունքով ներառել բոլոր ցանկացղներին։ 2025-ին պետության համակարգի մեջ կներառի նաև թոշակառուներին, և նրանք ևս կօգտվեն ապահովագրական փաթեթի բոլոր ծառայություններից։ 2027-ին արդեն կունենանք պարտադիր ապահովագրական ծածկույթ՝ ողջ բնակչության համար»,-ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախագծի մշակումը, ըստ առողջապահության նախարարությունում այդ նպատակով ձևավորված աշխտանքային խմբի, կապահովի բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին ծառայությունների տրամադրումը՝ անկախ վճարունակությունից, սեռից, տարիքից, բնակության վայրից և սոցիալական կարգավիճակից:

Ըստ Ավանեսյանի՝ առողջապահական ծախսերի փոխհատուցման ներկայիս անարդյունավետ մեխանիզմը պատճառ է, որ ոչ թե կանխարգելվում և ժամանակին են անդրադառնում առողջական խնդիրներին, այլ հետաձգում են դրանք՝ մինչև դանակը ոսկորին չի հասնում։

«Եվ այդ դեպքում ստիպված ենք լինում օգտվել շատ ավելի ծախսատար ծառայություններից, և միշտ չէ, որ հնարավոր է լինում ապահովել բուժման բարենպաստ ելքը»,-ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է կիրառի առողջապահական արդյունավետ համակարգեր ունեցող երկրների փորձը` ապահովելով բնակչության ֆինանսական հասանելիությունը և պաշտպանվածությունը հիմնական ծառայությունների փաթեթում ընդգրկված ծառայություններ ստանալիս՝ կրճատելով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց կատարվող աղետալի ծախսերը։

Նախարարը շեշտեց, որ երկու տարուց ավել աշխատել են համակարգի ներդրման, ինչպես նաև մեխանիզմների մշակման վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Leave a Reply

Your email address will not be published.