Երկրաշարժից տուժած Սիրիային ու Թուրքիային սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 157 816 100 դրամ։ Ոոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
Մարդասիրական օգնության համար նախատեսված գումարը տրամադրվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը։
Որոնողափրկարարական թիմերը Հայաստանից Թուրքիա և Սիրիա են մեկնել փետրվարի 8-ին։ Երկրաշարժից տուժած երկրներին Հայաստանը շուրջ 200 տոննա մարդասիրական օգնություն է տրամադրել` սնունդ, հագուստ, դեղորայք։