Հայտնի է Հանրապետության հրապարակում «Համմերն» անկանոն վարած քաղաքացու ինքնությունը

Հայտնի է Հանրապետության հրապարակում «Համմերն» անկանոն վարած քաղաքացու ինքնությունը

NEWSPRESS.am-ին հայտնի է դարձել այն քաղաքացու ինքնությունը, ով «Համմեր» մակնիշի մեքենան Հանրապետության հրապարակում անկանոն վարել է, վրաերթի ենթարկել ոստիկանի, մեքենայով հարվածել ոստիկանական ավտոմեքենային:

Նա Արարատի մարզի բնակիչ է, անունը` Գեղամ, մոտ 25-26 տարեկան, հանրությանը հայտնի անձ չէ: 

Հիշեցնենք, որ նշված քաղաքացին իր մեքենայով անցել է Հանրապետության հրապարակի շենքերի դիմացով, չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, վրաերթի է ենթարկել մի ոստիկանի, մեկ այլ դեպքում էլ հարվածել է ոստիկանական մեքենային: 

Նրան դեռևս չի հաջողվել ձերբակալել՝ Գեղամը փախուստի է դիմել:

 

 

Leave a Reply

Your email address will not be published.