Լարված իրավիճակի ՊՆ նախկին շենքի մոտ։ Հարյուրավոր ոստիկաններ վաղ առավոտից փորձում էին դուրս բերել շենքում բնակություն հաստատած քաղաքացիներին: Բնակիչները վրդովված են, չգիտեն ինչ անել, ավտոբուսներով եկած ոստիկանները տղամարդկանց քաշքշելով բերման են ենթարկել։
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը ասաց, որ Հայաստանը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները և առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին: Նրա խոսքով՝ պետք է ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել: Վաշինյանը վստահ է սա տևական և կայուն խաղաղության երաշխիք կդառնա:
Մանրամասն՝ տեսանյութում