Ուկրաինայում երեք ամսով երկարացրել են ռազմական դրությունը եւ համընդհանուր զորահավաքը

Feb 7, 2023 15:19
7

Ուկրաինայում ռազմական դրությունը եւ համընդհանուր զորահավաքը երկարացվել են 90 օրով։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։

Երկուշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խորհրդարան է մտցրել օրենքների նախագծեր երկրում ռազմական դրության եւ համընդհանուր զորահավաքի ժամկետը երեք ամսով երկարացնելու մասին։

Մեկնաբանություն