Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ պետք է արձագանքել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ։
«Ի՞նչ արձագանքենք, կարծում եմ, որ ամեն ինչ պարզ է և գործընթաց է, որին պետք էլ չէ հիմա խանգարել։ Մեծ առումով մեր համար որևիցե նոր բան չի հնչել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Հայաստանը տևական ժամանակ օկուպացրել էր Ադրբեջանի յոթ շրջանները, Բաքուն էլ վերադարձրել է իրեն պատկանող հողերը։