Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3419-ի, հայտարարել է երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, գրում է ria.ru-ն։
«Զոհերի թիվը հասել է 3419-ի, 20 534-ը վիրավորվել է»,- լրագրողներին ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր 3381 զոհի և 20 436 վիրավորի մասին։Օքթայի խոսքով՝ եղանակը խանգարում է տուժած շրջաններին օգնություն հասցնելուն։
Հիշենենք, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում յոթնօրյա համազգային սուգ է հայտարարել։
Թուրքիայի հարավ-արևելքում նախօրեին ավելի քան յոթ մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել (տեղական ժամանակով ժամը 04:17-ին՝ 7.7 բալ և 13:24-ին՝ 7.6 բալ)։
Թուրքիայի իշխանությունները կոչ են արել բնակչությանը չվերադառնալ իրենց տները՝ հետցնցումների վախի պատճառով։