Թուրքական Իսկենդերունում խոշոր հրդեհ է բռնկվել

Թուրքական Իսկենդերունում խոշոր հրդեհ է բռնկվել

Թուրքիայի հարավում՝ Իսկենդերուն նավահանգստային քաղաքում, որտեղ այրվում են բեռնարկղեր, շարունակվում է խոշոր հրդեհը։ Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ երկուշաբթի օրը բռնկված հրդեհի տարածքը զգալիորեն ավելացել է։

Աղբյուրի փոխանցմամբ, հարյուրավոր բեռնարկղերով լի պահեստի կենտրոնից ծուխ է բարձրանում, պարբերաբար պայթյուններ են տեղի ունենում։ Հրդեհի տարածքն այս պահին կարող է լինել մի քանի հարյուր քառակուսի մետր:

Հրդեհը սկսվել է երկուշաբթի՝ երկրաշարժերից հետո։ Ցնցումների հետևանքով ներսից փլվել են կոնտեյներների արտաքին շարքերը, որոնք տեղադրված են մի քանի հարկերում։ Միաժամանակ, պահեստի ամբողջական այրման վտանգ կա։

 

Leave a Reply

Your email address will not be published.