ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունը գնում է Արցախի շահերը տրորող գործողությունների ճանապարհով:
«Լեռնային Ղարաբաղը փաստացի Ադրբեջանի տարածք է համարում Նիկոլ Փաշինյանը, ինչը տարբեր ձևակերպումներով ներկայացրել է այս տարիների ընթացքում: Արցախը արձանագրում է, որ այս իշխանություններն իրենց գործողություններով, իրենց հայտարարություններով մեծ հարված են հասցնում Արցախի հարցով տարվող բանակցություններին, դրանում հայկական կողմի ներկայացված հիմքերին», – ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա: