Ուկրաինան Թուրքիային մարդասիրական օգնություն կցուցաբերի երկրաշարժից հետո

Feb 7, 2023 14:20
20

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել ավերիչ երկրաշարժից հետո Թուրքիային Ուկրաինայի կողմից մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։

Փաստաթուղթը հրապարակվել է երեքշաբթի Զելենսկու կայքում:

Հրամանագրի համաձայն՝ Թուրքիային մարդասիրական օգնություն պետք է ապահովի Ուկրաինայի նախարարների կաբինետը։

«Երկրաշարժի հետեւանքով Թուրքիայի Հանրապետությունում ստեղծված արտակարգ իրավիճակի հետեւանքների հաղթահարմանն աջակցելու նպատակով «մարդասիրական օգնության մասին» Ուկրաինայի օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ որոշում եմ մարդասիրական օգնություն տրամադրել Թուրքիայի Հանրապետությանը»,-ասվում է փաստաթղթի տեքստում:

Մեկնաբանություն