Թուրքիայում փրկարարներին հաջողվել է 29 ժամ անց երկրաշարժից հետո փլուզված շենքի փլատակների տակից դուրս բերել 30-ամյա կնոջն ու նրա 6 ամսական երեխային, հայտնում է TRT-ն։
«Հաթայ նահանգի Օդաբաշի շրջանում փրկարարները 29 ժամ անց շենքի փլատակների տակից դուրս են բերել ողջ մնացած 30-ամյա Հյուլյա Յըլմազին եւ նրա վեց ամսական դստերը՝ Այշե Վերա Յըլմազին»,- հայտնում է հեռուստաալիքը։
Փրկվածները հոսպիտալացվել են, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։