«Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք ամենակարևոր սկզբունքային մի բան՝ ճշգրտել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ՀՀ-ում, այսինքն՝ մեզ ասել իրենց պատկերացումը, թե որն է ՀՀ-ն:
Մենք այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել:
ԵՄ քաղաքացիական առաքելության գործուղումը հնարավոր է դարձել, որովհետև Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ԵՄ-ն հստակ գծագրել է, այդ թվում՝ ՀՀ և Ադրբեջանի մասնակցությամբ և համաձայնությամբ, թե որն է ՀՀ-ն։ Այսինքն, իրենք ասել են՝ մեր պատկերացմամբ ՀՀ քարտեզը սա է».- նշեց վարչապետը ԱԺ-ում։