Օլիպմիական չեմպիոն դարձած բոլոր մարզիկների անունով կհիմնվի մարզադպրոց։ Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք Գյումրիում կառուցում ենք հավանաբար հանրապետական նշանակության մի մարզադպրոց՝ Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը, որը կկարողանա հյուրընկալել միջազգային միջոցառումներ։ Բայց մարզադպրոցները միայն գործի կեսն են, դրա համար մենք այս տարվանից սկսել ենք մարզիչների կամավոր ատեստավորման գործընթացը, որով բյուջեից հավելավճար կտրամադրվի իրենց։ Օլիպմիական չեմպիոն դարձած բոլոր մարզիկների անունով կհիմնվի մարզադպրոց։ Ես Արթուր Ալեքսանյանին անձամբ խոստացել եմ՝ եթե մեկ անգամ էլ դառնա աշխարհի չեմպիոն, Շիրակի կամ այլ մարզում կլինի նրա անունը կրող եւս մեկ մարզադպրոց»,- ասաց Փաշինյանը։