Երևան տեղափոխվելու ճանապարհին 13-ամյա աղջնակը շտապօգնության ավտոմեքենայում մահացել է․ shamshyan.com

Երևան տեղափոխվելու ճանապարհին 13-ամյա աղջնակը շտապօգնության ավտոմեքենայում մահացել է․ shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 06։30-ի սահմաններում «Սիսիան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Երասխ գյուղի վարչական տարածքում, իրենց բժշկական կենտրոնից Երևան տեղափոխվելիս, շտապօգնության ավտոմեքենայի մեջ երեխան մահացել է։

Բժիշկը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ երեխան ունեցել է «Սուր շնչառական անբավարարվածություն 3-րդ աստիճանի, թոքերի նուկրովիզցիտ, կիստոֆիբրոզ, ցնցումային համախտանիշ» հիվանդություններ։ Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Leave a Reply

Your email address will not be published.