ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ Հայաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքը տրամաբանության մեջ չի տեղավորվում։
«ՀՀ իշանությունները ամենաբարձր մակարդակով զորակցություն են հայտնում Թուրքիային, մի քանի անգամ հումանիտար բեռ են հասցնում»,- ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասաց նա։
Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի իրականացրած քաղաքականությունն ու Հայաստանի քայլերը համահունչ չեն։
Նա չի կարծում, որ հայ-թուրքական հարաբերություններում ճիշտ դիրքավորվելու համար Հայաստանի հումանիտար բեռն է կարևոր լինելու։