Հայաստանը պատրաստում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը. «Քաղաքացիական պայմանագիր»

Հայաստանը պատրաստում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը. «Քաղաքացիական պայմանագիր»

Հայաստանը պատրաստում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ, փետրվարի 13-ին ասել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Վերջերս, նշել է պատգամավորը, առաջարկություններ են ստացվել ադրբեջանական կողմից։ «Ներկայում այդ առաջարկությունների ուղղությամբ աշխատանքներ են տարվում… Երբ մեր առաջարկները պատրաստ լինեն՝ դրանք կուղարկվեն ադրբեջանական կողմին»,- ասել է Խանդանյանը։

Leave a Reply

Your email address will not be published.