ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը միացել է Լաչինի միջանցքի արգելափակման դեմ ամերիկահայերի ցույցին

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը միացել է Լաչինի միջանցքի արգելափակման դեմ ամերիկահայերի ցույցին

Վաշինգտոնում Կապիտոլիումի շենքի առաջ ամերիկահայերը ցույց են անցկացրել՝ իրենց բողոքը հայտնելով Լաչինի միջանցքի արգելափակման դեմ: Բողոքի ակցիային է մասնակցել նաև ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, ով նաև իր Twitter-ում գրառում է կատարել։

«Այսօր Կապիտոլիումի մոտ ցուցարարները բողոք էին հայտնում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական և անմարդկային շրջափակմանը: Ես հպարտությամբ կանգնեցի նրանց կողքին՝ կոչ անելով, որ Միացյալ Նահանգները պատասխանատվության ենթարկի Ալիևին Արցախի ժողովրդի դեմ մարդու իրավունքների խախտումների համար», – գրել է Փալոնը։

Leave a Reply

Your email address will not be published.