Ոստիկանությունը «ՍԻԼ Ինշուրանս»-ի հետ 100 հազար դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Մամուլի տեսություն /տեսանյութ

Ոստիկանությունը «ՍԻԼ Ինշուրանս»-ի հետ 100 հազար դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Մամուլի տեսություն /տեսանյութ

Bac TV-ին ձեզ է ներկայացնում օրվա մամուլի ուշագրավ դրվագները:

 

Հրապարակ թերթը գրում է.
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում փետրվարի 7-ին հրատապ քննարկում է նախաձեռնել: Ինչպես հայտնի է՝ այդ օրը մեկնարկող ԱԺ քառօրյա հերթական նիստերին ընդդիմադիր պատգամավորներ Սեյրան Օհանյանին եւ Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է քննարկվելու։

Իսկ ժողովուրդ օրաթերթը անդրադարձել է ԱՆնա Հակոբյանի՝ վերջրես Իրան կատարած այցին և մասնավորապես գրել է.
Աննա Հակոբյանը սոցցանցերում ջանք ու եռանդ չէր խնայում, պարբերաբար լուսանկարներ էր հրապարակում, որպեսզի ցույց տա, թե ինչ «ջերմ» մթնոլորտում է անցել իր՝ Թեհրան այցը, ինչպիսի լավ ընդունելության է արժանացել այնտեղ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, ոչ՛ տեղի հայ համայնքը, ո՛չ էլ հայկական եկեղեցին չեն ընդունել Աննա Հակոբյանին:

Ժողովուրդ օրաթերթը անդրադարձել է նաև վերջերս մեծ աղմուկ հանած այսպես ասած Բրյուսվի գործին ու գրել է.
Խորհրդի լիազորությունները դարդարեցված համարվելուց ուղիղ մեկ ամիս անց՝ այսօր, Բրյուսովի կառավարման հարցն օդում կախված է մնում:

Հրապարկն էլ իր հերթին գրում է.
«Ոստիկանությունը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ հունվարի 16-ին խոշոր չափի՝ 39 մլն 984 հազար դրամ՝ 100 հազար դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել։

Փաստ թերթն իր հերթին անդրադարձ է կատարել նաև ապօրինի ծառահատումների հետ կապված ծավալուն ստուգումներին:

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Reply

Your email address will not be published.