Ուկրաինայում երեք ամսով երկարացրել են ռազմական դրությունը եւ համընդհանուր զորահավաքը
Ուկրաինայում ռազմական դրությունը եւ համընդհանուր զորահավաքը երկարացվել են 90 օրով։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։ Երկուշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խորհրդարան է մտցրել օրենքների նախագծեր երկրում ռազմական դրության եւ համընդհանուր զորահավաքի ժամկետը երեք ամսով երկարացնելու մասին։ «Խորհրդարանը հավանություն է տվել №8419 օրենքներին՝ ռազմական դրության գործողությունը երկարացնելու նախագահի հրամանագրերի մասին,…
