Հայտնի է, թե Հայաստանը քանի փրկարար է ուղարկել Թուրքիա և Սիրիա

Հայաստանի Հանրապետությունը 29 փրկարար է ուղարկել Սիրիա, 27–ը՝ Թուրքիա։ Նրանք աջակցելու են երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։ Նշենք, որ երեկ կադրեր էին հրապարակվել, որոնցում երևում էր, որ մեկնող փրկարարական ջոկատների ծառայողներին ճանապարհել են ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:

Կարդալ ավելին

Աննա Վարդապետյանը ԱԺ քննարկման է ներկայացրել Սեյրան Օհանյանի նկատմաբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին 3-րդ միջնորդագիրը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն այսօր քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի երրորդ միջնորդագիրը: Սեյրան Մուշեղի Օհանյանը, 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով Պաշտպանության նախարարի պաշտոնը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն…

Կարդալ ավելին

Բաքուն արձագանքել Է Արարատ Միրզոյանին

Բաքվում արձագանքել են ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու Ադրբեջանի, այսպես կոչված, առաջարկների վերաբերյալ։ ՀՀ արտգործնախարարը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների։ «Մենք հարկ չենք համարում կրկին հնչեցնել այն դիրքորոշումը, որը բազմիցս հնչեցրել ենք։ Հաշվի առնելով հակամարտությունից հետո երկու երկրների հարաբերությունների կարգավորման և…

Կարդալ ավելին

Բաքուն հայտարարել է կարճ ժամանակում Երևանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին

Ադրբեջանը 15 օր առաջ Հայաստանին է փոխանցել երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկները և հանդես է գալիս փաստաթղթի տեքստի շուրջ բանակցությունների շուտափույթ անցկացման օգտին։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ «հենց հայկական կողմն է խախտել բանակցությունների համաձայնեցված ընթացքը, անցյալ տարվա…

Կարդալ ավելին