Տեղեկատվական դաշտը կեղծ լուրերով լցնելով՝ Ադրբեջանը հող է նախապատրաստում հետագա սադրանքների իրականացման համար. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի տարածած ապատեղեկատվության կապակցությամբ. «Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքում և խստիվ դատապարտում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող ստահոդ լուրերն այն մասին, թե իբր Արցախի ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում և կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում: Տեղեկատվական դաշտը նման կեղծ լուրերով լցնելով, ինչպես արդեն բազմիցս առիթ ենք ունեցել համոզվելու,…

Կարդալ ավելին

ՄԻՊ. Մահացու վիրավորումով 2 զինծառայողի մասին տեղեկությունների հրապարակումից հետո նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ

Մահացու հրազենային վիրավորումով 2 զինծառայողների մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ։ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ միջադեպերի հետ կապված՝ պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին: Պաշտպանն ընդգծում է, որ Զինված ուժերում նման դեպքերի առկայությունը մտահոգությունների տեղիք է տալիս։ Պաշտպանը կարևորում է իրավասու պետական մարմինների կողմից…

Կարդալ ավելին

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ կամ կուտակում չի տեսնում

Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունն ամեն օր գործող 4 բազայի միջոցով հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող ռազմական և անվտանգային իրավիճակին։ Այս մասին ասված է Հայաստանում ԵՄ առաքելության X-ի (նախկինում «Թվիթեր») միկրոբլոգում։ «Հիմք ընդունելով տեղում եղած տեղեկությունները՝ մենք չենք տեսնում ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ կամ կուտակում՝ հատկապես Լաչինի միջանցքի մոտ։ Մենք շարունակում ենք պարեկությունը», – ասված է…

Կարդալ ավելին

Ողբերգական ավտովթարի զոհերից Հելեն Դադայանը Արցախից էր, հարազատները բլոկադայի մեջ են

Գյումրի-Երևան ճանապարհի ողբերգության զոհերից Հելեն Դադայանն Արցախից էր՝ Ճարտարից։ Նա սովորում և աշխատում էր Եվրասիա համալսարանում։ «Նրա հարազատները Արցախում են` բլոկադայի մեջ։ Դասընկերներն ասում են` դասարանի միակ գերազանցիկն էր։ Ցավակցություններս նրա և բոլոր զոհերի հարազատներին։ Լույսերի մեջ մնաս, Հելեն ջան… Հ.Գ. Նրա ավագ քույրը, որը ընտանիքի հետ Արցախում է `գիշերը կտրուկ վատացել է և տեղափոխվել…

Կարդալ ավելին