August 2023 Page 13

Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից՝ նշելով, որ պատվիրակությունը օգոստոսի 28-30-ը կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին։ Պատվիրակության կազմում են էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանն ու ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։

Կարդալ ավելին

Արմեն Գրիգորյանը կմեկնի Հնդկաստան

Օգոստոսի 28-ին ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի։ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Գրիգորյանն այնտեղ կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ:

Կարդալ ավելին

Ուսանողական ԱԱ. Բռնցքամարտիկ Հայկ Ալաբերքյանն ադրբեջանցի մարզիկին հաղթել է 5։0 հաշվով

Հայ բռնցքամարտիկները տպավորիչ ելույթ են ունեցել ուսանողական սպորտի աշխարհի առաջնությունում։ Եզրափակիչում 51 կգ քաշային Հայկ Ալաբերքյանը անգամ վնասվածքով ոչ մի շանս չի տվել ադրբեջանցի մարզիկին և հաղթել 5։0 հաշվով։   «Վստահ հաղթանակ տոնեց նաև 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, որը եզրափակիչում առավելության հասավ Վենեսուելայի ներկայացուցչի նկատմամբ։ Վլադիմիր Մարկարյանի սաները տպավորիչ հաղթանակներ էին տոնել նաև մինչև…

Կարդալ ավելին

Լեռնային Ղարաբաղի շրջափակման իրավական հետևանքների վերաբերյալ պրոֆեսոր Խուան Մենդեսի զեկույցը ներկայացվեց ՄԱԿ-ում

Օգոստոսի 23-ին ՄԱԿ կենտրոնակայանում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպվել է քննարկում, որի ընթացքում ներկայացվել է  Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի նախկին հատուկ խորհրդական, Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի մարդու իրավունքների պրոֆեսոր Խուան Մենդեսի փորձագիտական կարծիքը՝ Լեռնային Ղարաբաղի շարունակվող շրջափակման և ՄԱԿ կողմից կանխարգելման գործիքակազմի կիրառման հնարավորությունների վերաբերյալ։ Տեղեկանում ենք ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կայքէջից: Քննարկմանը մասնակցել…

Կարդալ ավելին