August 2023 Page 47

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ կամ կուտակում չի տեսնում

Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունն ամեն օր գործող 4 բազայի միջոցով հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող ռազմական և անվտանգային իրավիճակին։ Այս մասին ասված է Հայաստանում ԵՄ առաքելության X-ի (նախկինում «Թվիթեր») միկրոբլոգում։ «Հիմք ընդունելով տեղում եղած տեղեկությունները՝ մենք չենք տեսնում ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ կամ կուտակում՝ հատկապես Լաչինի միջանցքի մոտ։ Մենք շարունակում ենք պարեկությունը», – ասված է…

Կարդալ ավելին

Ողբերգական ավտովթարի զոհերից Հելեն Դադայանը Արցախից էր, հարազատները բլոկադայի մեջ են

Գյումրի-Երևան ճանապարհի ողբերգության զոհերից Հելեն Դադայանն Արցախից էր՝ Ճարտարից։ Նա սովորում և աշխատում էր Եվրասիա համալսարանում։ «Նրա հարազատները Արցախում են` բլոկադայի մեջ։ Դասընկերներն ասում են` դասարանի միակ գերազանցիկն էր։ Ցավակցություններս նրա և բոլոր զոհերի հարազատներին։ Լույսերի մեջ մնաս, Հելեն ջան… Հ.Գ. Նրա ավագ քույրը, որը ընտանիքի հետ Արցախում է `գիշերը կտրուկ վատացել է և տեղափոխվել…

Կարդալ ավելին

27-ամյա երիտասարդը մնացել է բարձիչ մեքենայի տակ. նա հիվանդանոցում մահացել է

Օգոստոսի 12-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության տեղափոխված 27-ամյա Արթուր Դանիելյանը մահացել է: Պարզվել, որ նրա կողմից շահագործվող բարձիչ մեքենան ՍՊԸ տարածքներից մեկի պահեստի մուտքի մոտ կողաշրջվել է, ինչի հետևանքով ինքը մնացել է մեքենայի տակ: Կատարվում է նախաքննություն:

Կարդալ ավելին

Արարատ Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին

Օգոստոսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին։ Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։   Հիշեցնենք, որ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման եւ Արցախում…

Կարդալ ավելին