Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում ու Երևանում 40 աստիճան շոգը կպահպանվի
Օգոստոսի 15-17-ի ցերեկը՝ ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +39․․․+40 աստիճան տաքություն։ Օգոստոսի 15-19-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում օգոստոսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 15-ին, 17-19-ի երեկոյան ժամերին սպասվում…
