«Ուժը Հայրենյաց» կուսակցության 2023թ․ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական ծրագիրը
«ՈՒԺԸ ՀԱՅՐԵՆՅԱՑ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 2023 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ Նկատի ունենալով Երևան քաղաքի առջև ծառացած մարտահրավերները՝ «Ուժը հայրենյաց» կուսակցության նախընտրական քարոզչական ծրագիրը նախանշում է քաղաքի զարգացման հիմնական ուղղությունները, զարգացած քաղաքների փորձի հիման վրա սահմանում է Երևան քաղաքի զարգացման հիմնական նպատակները, որոնց համալիր իրականացմամբ Երևան քաղաքի բոլոր 12 վարչական շրջաններում առաջիկա հինգ և…
