August 2023 Page 5

Ucom որոշ բաժանորդների մոտ կապը անսպասելիորեն փոխվել է թուրքսելի

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է.   «Ucom որոշ բաժանորդների մոտ կապը անսպասելիորեն փոխվել է թուրքսելի։ (Կարծես թե, ռոումիգի հետ կապ չունի) Հիմա, ոնց որ, խնդիրը լուծվել է։ Ես պատճառներից տեղյակ չեմ (արխային ինձ մի գրեք, պատասխաններ չունեմ), հենց նոր եղած բան է»։

Կարդալ ավելին

Թևան Պողոսյանը կոչով դիմել է Երևանի քաղաքապետի բոլոր 14 թեկնածուներին

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի ղեկավար Թևան Պողոսյանը գրում է.   «Սեպտեմեբերի 2   Ցանկանում կրկնել կոչս ու խնդրանքս. սեպտեմբերի 2-ին բոլորս այցելենք Արցախի Հանրապետության ներկայացուցչություն։ Հուսամ, որ Արցախը կրկին կդառնա մեր միասնության կերտման սկիզբը։ Այդ այցելությամբ կփաստենք բոլորիս համար Արցախում պայքարող և զրկանքներ կրող մեր քույրերին և եղբայրներին, որ մենք էլ պատրաստ ենք իրենց համար…

Կարդալ ավելին

Սոչի-Երևան, Երևան-Եկատերինբուրգ-Երևան չվերթները հետաձգվել են օդանավերի տեխնիկական անսարքության պատճառով․ Fly One Armenia

Սույն թվական oգոստոսի 28-ին նախատեսված Սոչի-Երևան 3F 350 չվերթը չեղարկվել է օդանավի տեխնիկական անսարքության պատճառով: Հայտնել է Fly One Armenia ավիաընկերությունը։ «Չեղարկման մասին հայտարարվել է Սոչի-Երևան չվերթի բոլոր ուղևորներին։ Ըստ ավիացիոն գործող կանոնների՝ ուղևորները չվերթի հետաձգումից հետո ապահովվել են հյուրանոցով: Ընկերությունը չեղարկված չվերթերի բոլոր ուղևորներին առաջարկում է` -գումարի ամբողջական վերադարձ, կամ -գումարի փոխանցում ուղևորի անունով…

Կարդալ ավելին

ՄԻՊ-ը Արգենտինայի դեսպանի հետ քննարկել է Լաչինի արգելափակման հետևանքով առաջացած խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով մարդու հիմնարար իրավունքների խախտումներին առնչվող հարցերը։ Հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Այսօր՝ օգոստոսի 29-ին, կայացած հանդիպման ժամանակ Պաշտպանը նշել է, որ Ադրբեջանի անօրինական գործողությունների հետևանքով խախտվում են Արցախի բնակչության հիմնարար իրավունքները և ազատությունները, ինչպիսիք…

Կարդալ ավելին