August 2023 Page 6

Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները բանակցություններ կանցկացնեն օգոստոսի 31-ին Մոսկվայում

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը բանակցություններ կանցկացնեն օգոստոսի 31-ին Մոսկվայում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել է, որ երկու երկրների նախարարների բանակցությունները տեղի կունենան մոտ ժամանակներս Մոսկվայում: Օգոստոսի 25-ին հաղորդվել է, որ Ֆիդանը Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում առաջին այցն…

Կարդալ ավելին

Խախտված են 120000 բնակչության տարրական իրավունքները. Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարին է ներկայացրել իրավիճակը ԼՂ-ում

Օգոստոսի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ։Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն 8 ամսից ավել շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները: ՀՀ ԱԳ նախարարը մասնավորապես նշել է,…

Կարդալ ավելին

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի դեմ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու ՀՀ-ի պահանջը

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը: Հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը: Միևնույն ժամանակ Դատարանն իր որոշման մեջ նշել է, որ շարունակում է ուժի մեջ մնալ դեռեւս 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված եւ նույն թվականի նոյեմբերի 3-ին ընդլայնված միջանկյալ միջոց կիրառելու որոշումը,…

Կարդալ ավելին

Դա անընդունելի է․ Մենենդեսը՝ Ադրբեջանի կողմից արցախցի երիտասարդների առևանգման մասին

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսն անդրադարձել է Լաչինի միջանցքում տեղակայված անօրինական անցակետում Ադրբեջանի կողմից արցախցի երեք երիտասարդների առևանգմանը։ Նա X-ում (նախկին՝ թվիթեր) գրել է․ «Խորապես մտահոգված եմ, որ Ադրբեջանը շարունակում է իր վրդովվեցուցիչ վարքագիծը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղում հայերին ահաբեկելուն, մարդասիրական հասանելիության մերժմանը և ԿԽՄԿ-ի կարևոր աշխատանքի խաթարմանը: Դա անընդունելի է»։

Կարդալ ավելին