August 2023 Page 60

Արցախում թերսնման պատճառով ուշագնացության դեպքերն ավելանում են. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ)

Ուշագնացության դեպքերը գրանցվում են ամեն օր, Թվիթերում այս մասին հրապարակում է արել Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։ «Մարդկանց առողջական վիճակի ամենօրյա վատթարացման և թերսնման պատճառով ուշագնացության դեպքերը շարունակում են աճել»,-գրել է Ստեփանյանը։  

Կարդալ ավելին

Դեկտեմբերից ի վեր Կարմիր Խաչն ավելի քան 700 բուժառուի տարհանում է իրականացրել Արցախից

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը 2022 թվականի դեկտեմբերից ի վեր իրականացրել է ավելի քան 700 բուժառուի տարհանում Արցախից։ Նման տվյալ է հրապարակել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ֆեյսբուքյան էջն ու հիշեցրել, որ այսօր Լաչինի միջանցքով Հայաստան է տեղափոխվել բժշկական օգնության կարիք ունեցող 12 քաղաքացի։  

Կարդալ ավելին