August 2023 Page 64

«Մայր Հայաստան» շարժումը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, որը մենք դիտարկում ենք որպես ամբողջական իշխանափոխության և մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու հնարավորություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը։

Կարդալ ավելին

Արցախի ՄԻՊ. Ադրբեջանը շարունակում է Արցախի կարևորագույն ենթակառուցվածքների աշխատանքի խափանումը

172 օր առանց Հայաստանից մատակարարվող էլեկտրաէներգիայի։ 210 օր առանց Հայաստանի մատակարարվող գազի։ Այս մասին սոցցանցերի իր էջերում հիշեցրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Շարունակվող շրջափակման պայմաններում Ադրբեջանը շարունակում է Արցախի կարևորագույն ենթակառուցվածքների աշխատանքի խափանումը, որի հետևանքով խորանում է հումանիտար ճգնաժամը՝ հանգեցնելով մարդու իրավունքների լայնածավալ խախտումների»,- գրել է Ստեփանյանը:

Կարդալ ավելին

«Դավիթ Իշխանյանն իր սկզբունքային դիրքորոշումներով աչքի ընկնող պետական գործիչ է, ով այսօր չափազանց վտանգավոր պաշտոն է ստանձնել»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Արցախի խորհրդարանի խոսնակի պաշտոնում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի ընտրությունը բավականին ուշագրավ իրավիճակ է ստեղծել: Մինչև որոշակի քննարկումներն այն համատեքստում են, թե ինչու է խորհրդարանի նախագահի ընտրությունը կանգ առել 33 պատգամավոր ունեցող օրենսդրի 3 հոգանոց խմբակցություն ունեցող ուժի վրա, նախ պետք է ընդգծել, որ խորհրդարանական ընդդիմությունը միասնական…

Կարդալ ավելին

Ծաղիկ Վարդանյանը վերականգվել է ԱՆ պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնում

Ծաղիկ Վարդանյանը երկրատև պայքարից հետո վերականգվել է ԱՆ պետական առողջապահական գործակալության պետի  պաշտոնում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ծաղիկ Վարդանյանը՝ կից ներկայացնելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը։ «Հուսով եմ, որ իմ աշխատանքային գործունեությանը վաղվանից սկսած արհեստական խոչընդոտներ չեն առաջացնի։ Հ.Գ. Եթե որոշել եք ավելի բարեկարգ կաբինետ տրամադրել, ես այն կհամարեմ բարի կամքի դրսևորում, եթե ոչ՝…

Կարդալ ավելին