Day: May 4, 2024

Տարադրամի փոխարժեքները մայիսի 4-ին
Ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.17 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.24 դրամ:

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և բարձրաձայնում իր մտահոգությունը Տավուշում իրականացվող անօրինական սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ։ «Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին հրաժարվել պարտվողական քաղաքականությունից և միակողմանի զիջումներից։ Սրանում մենք ՀՀ անվտանգության փլուզման և պետականության գոյության կորստի իրական վտանգ ենք տեսնում։ Հայաստանը մեր բոլորի հայրենիքն է և մենք չենք…

ՊՆ. Տավուշում ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ չի բացել
ՊՆ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Շրջանառվող տեղեկությունները սուտ են, չեն համապատասխանում իրականությանը: Պաշտպանության նախարարությունը հանրությանը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին»։