May 27, 2024

Հեղեղումների ընդհանուր վնասի գնահատումից հետո անհրաժեշտության դեպքում գործընկերների հետ կհամաձայնեցնենք հետևանքները մեղմելու միջոցառումները․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը X-ի միկրոբլոգում գրառում է արել ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում բնական աղետի կապակցությամբ։ «Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների, երկրների և կազմակերպությունների արտահայտած համերաշխությունը Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած հեղեղումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի և լուրջ վնասներ հասցրել ենթակառուցվածքներին ու բնակելի տարածքներին։ Ընդհանուր վնասի գնահատումից հետո…

Կարդալ ավելին

Սպանություն Օձուն գյուղում

Այսօր  սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում՝ Օձուն գյուղում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,   «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Օձուն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։ Ժամանած ոստիկանները նշված տան միջանցքում, գլխի շրջանում ստացած հարվածի հետքերով, հայտնաբերել են…

Կարդալ ավելին

Մեր կոչն է ոստիկաններին՝ իրենց պարտականությունների կատարման ընթացքում հարգել հայրենակիցների հիմնարար իրավունքները, ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը․ Մայր Աթոռ

Մայիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Ժողովը հանդես եկավ հայտարարությամբ։ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Երկրում ստեղծված ճգնաժամի խորացման պատճառով այս օրերին իրենց խաղաղ բողոքն արտահայտող քաղաքացիների նկատմամբ ոստիկանները կիրառում են ակնհայտ անհամաչափ ուժ՝ բռնությունների դատապարտելի դրսևորումներով։ Հասարակական կարգի պահպանությանը կոչված ծառայողների նմանօրինակ…

Կարդալ ավելին

Բերման ենթարկված բոլոր 285 քաղաքացիներն ազատ են արձակվել. ՆԳՆ

Երևանում և Հայաստանի այլ հատվածներում իրականացվող ակցիաների վայրերից ընդհանուր առմամբ ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 285 քաղաքացի, և բոլորը ազատ են արձակվել: Այս մասին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ վերջիններս բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

Կարդալ ավելին