May 18, 2024

ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ

Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։ Հավաքը մեկնարկեց տերունական աղոթքով. ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ աղոթեցին բակում հավաքված քաղաքացիները։

Կարդալ ավելին

Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով գտնվում է Կիրանցում, գրել է․ «Այսօր վաղ առավոտից Կիրանց են ժամանել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ծանոթանալու չափագրման աշխատանքներին։ Այն տեղեկությունները, որ սահմանը կարող է անցնել նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին։ Ներկայիս իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները։ Այսօր արդեն գյուղ են…

Կարդալ ավելին

Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից

Այսօր առավոտից Կիրանցի բնակչները կրկին դուրս են եկել փողոց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանն այցելել էր գյուղ՝ լսելու նրանց մտահոգությունները։ Սակայն երբ սկսեցին բնակիչները հարցեր հնչեցնել, նա հեռացավ մի կողմ՝ բնակիչներին թողնելով մենակ իրենց բազմաթիվ հարցերի ու մտահոգությունների հետ։ իսկ բնակիչներն անընդհատ նույն հարցերն էին տալիս՝ ո՞վ է տալու անվտանգության երաշխիքներ, որտե՞ղ…

Կարդալ ավելին

Կիրանցում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով․ ՔԿ

Մայիսի 17-ԻՆ՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի շրջանակներում իրականացվող ուժեղացված ծառայության ժամանակ, տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ծխախոտ օգտագործելու պատճառով, կանգնեցվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը մեքենայի սրահից իր գրպանն է տեղափոխել ծխախոտի տուփ։ Պարեկների կողմից գրպանի պարունակությունը տրամադրելու պահանջ ներկայացվելուց հետո վարորդը նետել…

Կարդալ ավելին