May 6, 2024 Page 5

Կիրանցում ՀՀ ՊՆ զինծառայողն ականի պայթյունից վիրավորում է ստացել

Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ մոտ 20 րոպե առաջ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա։ Սպուտնիկ Արմենիա–ին հայտնել է Կիրանցի բնակիչներից  մեկը։ Նախնական տվյալներով` սակրավորը վնասվածքներ է ստացել  ոտքի  շրջանում։ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոյանը հաստատել է տեղեկությունը։ «Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա, նախնական տվյալներով կյանքին վտանգ չի սպառնում»,-ասել է նա։

Կարդալ ավելին

Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, վեց տարի շարունակ պայքարում է 2018-ից Հայաստանի իշխանությունը զավթած և մեր ազգային շահերն ամենուր ոտնահարող կառավարիչների խմբակի դեմ: Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն: Աստված օգնական հերոսական մեր ժողովրդին: Աստված պահապան…

Կարդալ ավելին

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները կմիանան Տավուշից սկիզբ առած երթին

«Շիրակը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումից հայտնում են, որ մայիսի 8֊ին՝ ժամը 10։00֊ին, «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։ «Այն անձինք, ովքեր ունեն տրանսպորտային խնդիր, խնդրում ենք երթից առաջ նախօրոք զանգահարել 093015149 հեռախոսահամարով»։

Կարդալ ավելին

Տիգրան Աբրահամյան. Սրանց պայքարը անձնական բարեկեցության համար է, ու դրա համար են խառնվել իրար

«Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով»,-գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նրա խոսքով, սովորական պայմաններում, իհարկե, այդ գործոնը, Ադրբեջանի հետ բարդ հարաբերությունների պայմաններում, նվազագույնը քննարկելի է: Բայց երբ սրա մասին խոսում է մի իշխանություն, որը 2018 թվականին, նույնատիպ պնդումներին սարկազմով, թշնամությամբ կամ անտարբերությամբ էր մոտենում, երկակի զգացումներ…

Կարդալ ավելին