May 7, 2024

Զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ

ՀՀ ՊՆ հաղորդագրություն է տարածել․   «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով:   Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:   Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին»:    

Կարդալ ավելին

Հոգևոր սպասավորները չեն կարող անհաղորդ մնալ ժողովրդի անհանգստություններին․ Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին․ Գերագույն Հոգևոր Խորհուրդ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ   Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն հանձնելու իրողության և բանակցություններում ՀՀ իշխանությունների որդեգրած անընդունելի դիրքորոշումների առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է նախընթաց արտահայտված իր դիրքորոշումը։   Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները, որոնք նոր սպառնալիքներ են առաջացնում…

Կարդալ ավելին

Video. Երկիրը, որն ունի այսքան սրբություն և նշանակալի է, որպես քրիստոնեություն ընդունած առաջին ազգ, կապրի հավիտյան

Երկիրը, որն ունի այսքան սրբություն և նշանակալի է, որպես քրիստոնեություն ընդունած առաջին ազգ, կապրի հավիտյան: Հողն ունի հիշողություն և ոչ ոք չի կարող ջնջել այն: Կյանքը մեզ համար շատ ճանապարհներ է բացում, բայց ինձ համար հավատարիմ և արդար է նա, ով ասել է.”Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը”:… Հավատքը և Աստված մեկ են  

Կարդալ ավելին