
Երևանում և Վայոց Ձորում անհնազանդության ակցիաների 12 մասնակից է ձերբակալվել ու տարվել ոստիկանական բաժիններ
Այսօր իրականացվող անհնազանդության ակցիաների 12 մասնակից է ձերբակալվել ու տարվել ոստիկանական բաժիններ ինչպես Երևանում, այնպես էլ՝ Վայոց Ձորում․ հայտնում են ՆԳՆ-ից։ Ըստ ՆԳՆ-ի՝ 8 մարդ ձերբակալվել է Երևանում անցկացված ակցիաների ժամանակ։ Նրանցից երկուսին բաժին են տարել սառը զենք՝ դանակներ, մեկին՝ չթույլատրված առարկա պահելու համար։ Մայրաքաղաքի ակցիաների 5 մասնակցի էլ ձերբակալել են ոստիկանի օրինական պահանջը չկատարելու…