May 11, 2024 Page 5

Էջմիածնից 6 անձ բերման է ենթարկվել զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով

Էջմիածնից 6 անձ բերման է ենթարկվել զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով: Այս մասին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից՝ այլ մանրամասներ չհաղորդելով։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նշված անձինք պատրաստվել էին մասնակցել  անհնազանդության ակցիաների։

Կարդալ ավելին

Ալմաթիում այսօր կշարունակվեն Միրզոյան-Բայրամովի բանակցությունները

Ալմաթիում այսօր կշարունակվեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ Հիշեցնենք, որ բանակցությունները մեկնարկել էին երեկ։  Բանակցությունների մեկնարկին Հայաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել ողջույնի խոսքերով։ Միրզոյանն ասել է․ «Չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիները»։

Կարդալ ավելին

Երևանում մեկնարկել են խաղաղ անհանզանդության ակցիաներ. կան փակ ճանապարհներ (ուղիղ)

  Բագրատ Սրբազանի կոչով Երևանում մարզերում այսօր մեկնարկել են խաղաղ անհանզանդության ակցիաներ: Քաղաքացիները ժամը 11-ից փակել են Հաղթանակի կամուրջը: Զուգահեռ փակ է նաև Թբիլիսյան խճուղին՝ «Երազ» այգու խաչմերուկում, «Սասունցի Դավիթ» կայարանի դիմացի հատվածը:   Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ Հայաստանի 10 վայրերում՝ Երեւանում…

Կարդալ ավելին