Day: May 13, 2024
Բերման է ենթարկվել ավելի քան 130 քաղաքացի
Ժամը 10:40-ի դրությամբ ոստիկանական բաժիններ բերման է ենթարկվել անհամաձայնության խաղաղ գործողություններ իրականացնող 134 քաղաքացի: Բաժիններում քաղաքացիներին այցելում են փաստաբանները և ընդդիմադիր պատգամավորները:
Ավելի քան 80 քաղաքացի է բերման ենթարկվել
Երևանում անհնազանդության ակցիաների արդյունքում 88 քաղաքացի է ոստիկանություն բերման ենթարկվել։ Հիշեցնենք, որ մայրաքաղաքում վաղ առավոտից կրկին մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաները։
Ոստիկանության կոպտությունը, ոմանց ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է: Վերջինս տարբեր առիթներով, հայտարարություններով շոյել և խրախուսել է ոստիկանական դաժանությունները, ինչը կանաչ լույս է վառել ոստիկանական դաժան վարքագծի համար: Սրա ուղիղ պատասխանատուն Փաշինյանն է, ինչը սակայն որևէ ձևով չի նվազեցնում այն գլխիկոր…
